Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Ավարտվեց ESHRE-ի 29-րդ միջազգային համաժողովը

Ավարտվեց ESHRE-ի 29-րդ միջազգային համաժողովը

Ավարտվեց Լոնդոնում 2013թ.-ի հուլիսի 7-10-ը անցկացվող ESHRE-ի 29-րդ միջազգային համաժողովը: ESHRE-ի (Մարդու էմբրիոլոգիայի և վերարտադրողականության եվրոպական ասոցիացիայի) թվով 29-րդ միջազգային համաժողովի ընթացքում առաջադրվել են անպտղության բուժման հետ կապված բազմաթիվ արդիական հարցեր:

 

Շոշափվել են խնդրի ամենատարբեր ասպեկտներ` սոցիալ-հոգեբանական, իրավական, գիտահետազոտական, բարոյագիտական: Համաժողովում մասնակցություն են ունեցել հոգեբաններ, հասարակագետներ, կենսաբաններ, էմբրիոլոգներ, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգներ, ուրոլոգ- անդրոլոգներ, ամբողջ աշխարհից ժամանած վերարտադրողական կլինիկաների ղեկավարներ:

Ավարտվեց Լոնդոնում 2013թ.-ի հուլիսի 7-10-ը անցկացվող ESHRE-ի 29-րդ միջազգային համաժողովը:ESHRE-ի 2013 թ.-ի համաժողովում մասնակցություն են ունեցել նաև Վիտրոմեդ կլինիկայի բժիշկները: Ծրագրի շրջանակներում գլխավոր բժիշկ, էմբրիոլոգ Կրիստինա Ռոբերտի Մելիքյանը հաջողությամբ անցել է աշխարհահռչակ կրիոբիոլոգ, պրոֆեսոր Մասաշիգե Կուվայամայի` կենսաբանական նյութի գերարագ սառեցման մեթոդի մասին վերապատրաստումները: Տվյալ մեթոդի վիտրիֆիկացիայի ներմուծումը Էմբրիոլոգիական պրակտիկա թույլ է տվել բարձրացնել օօցիտների և մարդու էմբրիոնների կենսակայունությունը մինչև 98% և 100% համապատասխանաբար:

Սկզբնաղբյուր. http://vitromed.am/am/8/eshre/
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ